Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն 1-ին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը։
«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկության։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Նախագծի այս հաջողության համար շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
Բանաձեւը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել: