Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ ծրագրելու մեջ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ և այլ գործողություններ ծրագրելու մեջ, որոնք ուղղված են արևմտյան պետությունների անվանարկմանը և Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետագա բարդացմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ուոլեսի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները միանգամից իրականացվում են բազմաթիվ ոլորտներում։ «Ես կցանկանայի ակնկալել, որ ցանկացած ռուսական հարձակում ֆիզիկականին հավասար ունենար կիբերնետիկ բաղադրիչ: Կոմպրոմատը նույնպես այս գործիքակազմի մաս է կազմում»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում նվազել են խոշոր կիբերհարձակումները ենթակառուցվածքային առանցքային օբյեկտների վրա։ Վարչակազմը դա կապում է Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած բանակցությունների հետ։