top of page

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակման քարտեզը



Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս Ուկրաինա «ներխուժման» ընթացքում ռուսական զորքերի հիմնական հարձակումների ուղղությունները։ Քարտեզը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում։


«Նախագահ Պուտինի ներխուժման հնարավոր առանցքը» վերնագրված քարտեզը ցույց է տալիս գծապատկեր, որտեղ պատկերված են ռուսական ցամաքային զորքերի հարձակման փուլերը։ Առաջին փուլը ներառում է «ներխուժումը» Կիև և Դնեպր՝ Ղրիմի կողմից Ազովի ափով և Բելառուսի տարածքից մինչև Կիև։ Երկրորդ փուլը նախատեսում է տեղաշարժ Դնեպրից Վիննիցա, ինչպես նաև Ղրիմից դեպի Օդեսա։


«Ռուսաստանը [Ուկրաինայի մոտ] պահպանում է զգալի ռազմական ներկայություն, որի օգնությամբ հնարավոր է անակնկալ ներխուժում իրականացնել», – գրել է բրիտանական գերատեսչությունը մեկնաբանության մեջ։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել էր Ուկրաինա մոտալուտ «ներխուժման» նշանների մասին։ Նա նաև ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես կգա Եվրոպայում լարվածությունը թուլացնելու պլանով։


Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը չի հավատում Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերմանը և նոր ներխուժման օր է նշանակել փետրվարի 20-ը։ Ռուսաստանի զինված ուժերի փորձագետ Մայքլ Քոֆմանը նշել է, որ Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո հենց այդ օրերին ռուսական զորքերի գործողությունները կօգնեն հասկանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրական մտադրությունները։

bottom of page