top of page

«Կոկաինային սկանդալ» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում. ինչո՞վ են զբաղված պատգամավորները


Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլը խոստացել է հետաքննություն սկսել խորհրդարանի պատերի ներսում կոկաինի ենթադրյալ օգտագործման դեպքի հետ կապված. այդ մասին հաղորդում է The Times-ը:


Հոյլն ասել է, որ կոկաինի հետքեր են հայտնաբերվել այն վայրերում, որտեղ կարող էին լինել միայն պատգամավորական անցաթուղթ ունեցողները: Այսպիսով, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել նախարարական զուգարաններում, որոնք գտնվում են վարչապետ Բորիս Ջոնսոնի և ներքին գործերի նախարար Պրիտի Պատելի աշխատասենյակների մոտ։


Պատգամավոր Չարլզ Ուոքերը հաստատել է, որ հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի Համայնքների պալատում։ Նա խորհրդարանում թմրանյութ գտնելու համար շների ներգրավման առաջարկ է ստացել։

bottom of page