Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել էլիտար ստորաբաժանման մարտիկների
Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հատուկ գործողությունների բանակային բրիգադի նորաստեղծ էլիտար ստորաբաժանման մոտ 30 մարտիկի. հայտնում է Sky News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտիկների խումբը ժամանել է Ուկրաինա՝ սովորեցնելու ուկրաինացի զինվորականներին Բրիտանիայի տրամադրած նոր հակատանկային զինատեսակների գործածությունը։
Մեծ Բրիտանիայի ՊՆ կայքում նշվում է, որ հատուկ գործողությունների բրիգադում ներառված է չորս ռեյնջերական գումարտակ։ Գերատեսչության պլանների համաձայն՝ այդ ստորաբաժանումները ողջ աշխարհում կհամագործակցեն դաշնակիցների ու գործընկերների հետ՝ ընդդեմ հակառակորդների, որտեղ նրանք վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի շահերի համար։