top of page

Մեծ Բրիտանիան դիտարկում է Պեկինի Օլիմպիադայի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը. այդ մասին հայտնում է Times-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ իր վարչակազմն ուսումնասիրում է դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։


Նշվում է, որ Ջոնսոնը նման հնարավորությունը դիտարկում է՝ ի նշան բողոքի Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի դեմ։ Ներկայում բրիտանական կառավարությունում ընթանում է ակտիվ քննարկում։ ԱԳ նախարար Լիզ Թրասն աջակցում է դիվանագիտական բոյկոտի իրականացմանը։ Վարչապետը դեռ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

bottom of page