top of page

Մեծ Բրիտանիան կկրկնապատկի բրիտանական ուժերն Էստոնիայում


Միացյալ Թագավորությունը կկրկնապատկի Էստոնիայում բրիտանական ուժերի թիվը ՆԱՏՕ-ի տեղակայման շրջանակներում և երկիր զենք կուղարկի, այդ թվում՝ տանկեր և մարտական զրահապատ ավտոմեքենաներ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված մտավախությունների պատճառով. հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը. փոխանցում է Reuters-ը։


«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին մենք զորքեր և միջոցներ ենք տեղակայում ցամաքում, ծովում և օդում՝ եվրոպական պաշտպանության ամրացման համար՝ ի պատասխան ռուսական ռազմական ուժերի կուտակմանն Ուկրաինայի հետ սահմանին, - ասել է Ուոլեսը: - «ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները հասկացրել են, որ Ուկրաինա ներխուժումը լուրջ հետեւանքներ կունենա»:

bottom of page