top of page

Նոր տվյալներ Omicron-ի շտամների բազմազանության վերաբերյալ



Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի Omicron շտամի BA.2-ի տարբերակի վերաբերյալ։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին։


Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ այն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդը՝ BA.1:


«BA.2-ն ունի BA.1-ի աճի տեմպեր Անգլիայի բոլոր այն շրջաններում, որտեղ կան բավարար դեպքեր այն գնահատելու համար»,- ընդգծել են գիտնականները:


Փորձագետները վերլուծել ե և պարզել, որ BA.2 վիրուսով հիվանդները վարակել են ընտանիքի անդամներին դեպքերի 13,4 տոկոսում։ Այս ցուցանիշը 3,1 տոկոսով գերազանցում է Omicron-ի շտամի հիմնական տեսակի բաշխվածության տվյալները։


Գործակալության գլխավոր բժշկական խորհրդական դոկտոր Սյուզան Հոփկինսը զգուշացրել է, որ BA.2 տարբերակն ավելի հավանական է նորից վարակել հիվանդներին:


Սակայն այս պահին տեղեկություններ չկան կորոնավիրուսի նման մուտացիայով վարակվելու ընթացքի ծանրության մասին։

bottom of page