top of page

Զախարովան մեկնաբանել է Կիևում բրիտանական դրոշը դեսպանատնից հանելու փաստը



ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Soloviev Live YouTube ալիքի եթերում անդրադարձել է Կիևում Բրիտանիայի դեսպանատան շենքից բրիտանական դրոշը հանելու փաստի` նշելով, որ այն դարձել է, իբր, Ռւսաստանի` «Ուկրաինա ռուսական ներխուժման» մասին տեղեկատվական շքերթի մի մաս: Նրա մեկնաբանությամբ` «Դա (դրոշի հանելը. – RT) տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ դեսպանատունը պաշտոնապես դադարեցնում է աշխատանքը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» նրա հայտարարությունը։


Զախարովայի խոսքով` Արևմուտքում փոխանակ հստակորեն հայտարարեն Ուկրաինայից իրենց դիվանագիտական ​​անձնակազմի տարհանման մասին, քանի որ արևմտյան երկրները կարող են սադրանքներ պատրաստել, սկսել են խոսել այն մասին, որ Ռուսաստանը Կիևից դուրս է բերել դեսպանատունը՝ իբր «ներխուժում» նախապատրաստվելու պատճառով։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինայի մայրաքաղաքում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրայից հանվել է պետական ​​դրոշը, շենքի լույսերն անջատված են, իսկ մոտակայքում հսկիչներ չկան։

bottom of page