Էմանուել Մակրոնը ԵՄ-ին առաջարկել է մշակել սահմանների պաշտպանության նոր ծրագիր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ՝ Եվրամիությունը պետք է նոր մեխանիզմ մշակի Շենգենյան գոտու արտաքին սահմանների պաշտպանության համար։
«Այդ մեխանիզմը պետք է ակտիվացվի ճգնաժամի դեպքում, երբ անհրաժեշտ է ամրապնդել մեր արտաքին սահմանները», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքերով, կարելի է քննարկել ԵՄ անդամ մյուս երկրներից սահմաններ անվտանգության ուժեր ու տեխնիկա ուղարկելու հարցը։
«Եվրոպան պետք է պաշտպանի իր սահմանները», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ավելացնելով, որ Փարիզը կպահանջի Շենգենյան բարեփոխումներ իրականացնել այն բանից հետո, երբ հունվարին ստանձնի ԵՄ-ի ռոտացիոն նախագահությունը:
Էմանուել Մակրոնը նաև կարծում է, որ Բրյուսելը պետք է քաղաքական վերահսկողություն սահմանի Շենգենյան գոտու վրա՝ եվրոգոտու օրինակով։