Ժամանակն է եկել․նրանց 5 օր ժամանակ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը պատրաստվում է պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ Արցախ այցելած Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։
Այս մասին գրել է FigaroMagazine-ի տնօրենի տեղակալ Քրիստոֆ Բուիսսոն թվիթերի իր էջում։
«Ժամանակն է եկել: Նրանց 5 օր ժամանակ։ Եթե իհարկե, նման ուշացումով կարելի է դեռ խոսել «արձագանքի» մասին»։
Հիշեցնենք, որ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցից հետո, հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց.
«Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի վերջին անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»:
Ֆրանսիայում այս հայտարարությունը մեծ արձագանք ստացավ։ Մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ այս աղմկահարույց արտահայտությունները Ֆրանսիայի կողմից չեն կարող անպատասխան մնալ։ Պատճառն այն է, որ նրանք այդ հայտարարությունը դիտարկում էին ոչ միայն ատելության կոչ Ֆրանսիայի պետական գործչի, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի դեմ, այլև՝ անթաքույց սպառնալիք է հանդիսանում ֆրանսիացի ժողովրդի, Ֆրանսիայի կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ մեր երկրի հարաբերությունները։