top of page

ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի հետագա սրացման ռիսկի մասին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի հետագա սրացման վտանգի մասին:


«Եկել է դեէսկալացիային, բանակցություններին ու երկխոսությանը վերադառնալու ժամանակը։ Կարծում եմ՝ ներկայիս ճգնաժամը կործանարար կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի համար», - ասել է նա։


Գուտերեշը նշել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս զինվորականները չեն կարող համարվել խաղաղապահներ, ինչը պնդում է Մոսկվան։ «Երբ մի պետության զորքերը մուտք են գործում այլ պետության տարածք առանց նրա համաձայնության, ապա նրանք չեզոք խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն», - ասել է կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմամբ Ռուսաստանը մահացու հարված է հասցրել Մինսկի համաձայնագրերին, խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

1/1815
bottom of page