ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 8 երկրներ զրկվել են ձայնի իրավունքից
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ութ երկրներ՝ Իրանը, Վանուատուն, Վենեսուելան, Անտիգուան և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Սուդանը պարտքերի պատճառով զրկվել են ձայնի իրավունքից. հայտնում է Mehr գործակալությունը։
ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ասվում է, որ կազմակերպության անդամը զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի չափը գերազանցում է կազմակերպության բյուջե վճարվող գումարի երկամյա ծավալը։ Ամենամեծ պարտքը Վենեսուելայինն է. Կարակասը պետք է վճարի գրեթե 40 միլիոն դոլար: Իրանի պարտքը կազմում է 18 մլն դոլար։