top of page

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինային նվիրված հանդիպում է անցկացնում


Երևանի ժամանակով 06։00-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նիստը գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի և Ալբանիայի նախաձեռնությամբ։


Ռուսաստանից նիստին մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Ուկրաինայից՝ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել քաղաքացիներին հասցեագրված ուղերձով, որում հայտարարել էր, որ նախաձեռնել է ՄԱԿ ԱԽ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ նիստերի անցկացում։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկիրը կմնա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի հայտարարություններին ու գործողություններին։

1/1815
bottom of page