Աղմկեցիք, գոռգռացիք՝ հերիք է․ Լուկաշենկոն՝ Ղազախստանում բողոքի ցույցերի մասին
Ղազախստանի իշխանությունները պետք է համաձայնության գան ցուցարարների հետ, հինգշաբթի ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Sputnik Բելառուս»-ը։
«Ես ուզում եմ բելառուսներից դիմել այդ ցուցարարներին (ոմանք նրանց ավազակներ են կոչում, այնտեղ տարբեր մարդիկ են): Ես պարզապես կասեի նրանց՝ աղմկեցիք, գոռգռացիք` հերիք է։ Պետք է համաձայնության գալ, քանի դեռ ուշ չէ», - ասել է բելառուսական պետության ղեկավարը։
Նրա խոսքով` ընդդիմությունը կարող է համաձայնության գալ Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ, քանի որ նա «շատ խելացի, կիրթ մարդ է, դիվանագետ»։
«Նրանք` ղազախները, պետք է հասկանան, որ դա իրենց երկիրն է, եւ իրենք այլ երկիր չեն ունենա։ Շրջեն երկիրը, հետո երկար են այն վերականգնելու»,- հավելել է Լուկաշենկոն: