top of page

Լուգանսկից տարհանման համար բավարար մեքենաներ կան․ հայ տուժածներ չկան․ մանրամասներ՝ մարզից



Լուգանսկի մարզում մարդկանց տարհանելու համար բավարար մեքենաներ կան։ Այս մասին այսօր MediHub-ին փոխանցեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը։


Առուսխանյանը Լիսիչանսկից է, տարհանման մասին ծանուցվել են, սակայն հայ համայնքի անդամները տեղում են մնացել։

«Առավոտյան և կեսօրին ծանր զինատեսակներից պայթյուններ են լսվել, սակայն այս պահին լռություն է։ Բոլորին խորհուրդ է տրվել տարհանվել»,- Առուսխանյանը փոխանցեց, որ հայ տուժածներ չկան։


Նշենք, որ Լուգանսկի մարզում՝ 600-700 հայ է ապրում, 100-ից ավելին՝ Լիսիչանսկից է։


Սերժ Առուսխանյանը MediaHub-ին տեսանյութ է տրամադրել։


Լիանա Թորոսյան


Մանրամասները՝ տեսանյութում։



1/1814
bottom of page