top of page

Լոնդոնի փողոցներում Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ են տարածվում


Լոնդոնի փողոցներում հայտնվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ղեկավար, ցմահ դատապարտյալ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ. փոխանցում է Ermenihaber-ը։ Թե ովքեր են տարածում այդ պաստառները, ոչինչ չի նշվում:


Այս ամենը դժգոհություն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, որոնք շեշտում են, որ Եվրոպայում շարունակվում են ակտիվանալ հակաթուրքական տրամադրությունները:


Թուրքական կայքերն էլ իրենց հերթին մեղադրում են գերմանական «ZDF» հեռուստաընկերությանը՝ PKK-ի գործունեությանը նպաստող քարոզչություն անելու համար։

1/1815
bottom of page