top of page

Լոնդոնում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա․ կա վիրավոր



Լոնդոնում հարձակում է տեղի ունեցել Բելառուսի դեսպանատան վրա: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։


Երկրի ԱԳՆ-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան։ Նախ անհայտ անձինք «փչացրել են» դիվանագիտական ներկայացուցչության շենքի ճակատը, որից հետո հարձակվել են բելառուս դիվանագետների վրա։


«Նրանցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, շտապբուժօգնություն է պահանջվել, բուժհաստատությունում ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթև ցնցում և ատամի կոտրվածք», - հայտնել են նախարարությունից։


Երբ իրավապահ մարմինները ժամանել են, հարձակվողները փորձել են թաքնվել։ Դիվանագիտական ոստիկանությունը բերման է ենթարկել նրանցից մի քանիսին։ Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ պարզվել է, որ արմատականները, ենթադրաբար, «Նաձեյա» միգրանտային խմբավորման անդամ են։

1/1812
bottom of page