top of page

Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Օգոստոսի 19-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:  

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը  21:30-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 7-րդ հասցեի դիմաց 35-ամյա Հրաչյա Հ.-ն, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Նոր Արեշ 26-րդ փողոցի տներից մեկում, վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:  

1/1808
bottom of page