Լիբիայում զինվորականները զավթել են պետական հաստատությունների շենքերը
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված անձինք զավթել են նախագահի պալատն ու շրջափակել կառավարության ու Պաշտպանության նախարարության շենքերը. այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ երկրի նախագահական խորհրդի ղեկավարին ու անդամներին տարհանել են անվտանգ վայր՝ նրանց տների վրա նախապատրաստվող հարձակումների մասին տեղեկություն ստանալուց հետո։
Նշվում է, որ պետական հաստատությունների զավթմանը մասնակցող զինվորականները Աս-Սամուդ բրիգադի գումարտակից են։ Նրանք արդեն հայտարարել են, որ Լիբիայում նախագահական ընտրություններ չեն լինի։ Զինված անձինք զավթում են ենթակառուցվածքի բոլոր նշանակալի օբյեկտները։ Երկրի արևմուտքի խոշոր քաղաքներում մի քանի զինված միավորումներ բերվել են մարտական պատրաստության աստիճանի։ Տեղի ունեցողի ֆոնին Տրիպոլիի մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։
Հիշեցնենք, որ մարտին Լիբիայում հաստատել էին նոր միասնական կառավարության կազմը, որի մանդատը պետք է գործեր մինչև դեկտեմբերի 24-ը՝ մինչ երկրի պատմության մեջ առաջին նախագահական ընտրությունները։