top of page

Լեհաստանի վարչապետը փետրվարի 1-ին կայցելի Ուկրաինա



Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին փետրվարի 1-ին կայցելի Ուկրաինա՝ բանակցելու երկրի ղեկավարության հետ: Այդ մասին Մորավեցկին հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում։։


«Մենք մշտական կապի մեջ ենք Կիևի իշխանությունների հետ։ Երեքշաբթի ես այնտեղ կհանդիպեմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգայի հետ: Մեր ընկերները գիտեն, որ կարող են մեզ ապավինել, և որ Եվրոպայում նրանք չունեն իրենց դիրքորոշման ավելի լավ ներկայացուցիչ»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը:


Անդրադառնալով Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակին՝ Մորավեցկին նշել է, որ այն դինամիկ կերպով զարգանում է, և պետք է քայլեր ձեռնարկել՝ արյունահեղությունը կանխելու համար:


Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացումը ցույց է տալիս, թե որքան փխրուն է Եվրոպայում տարիներ շարունակ ձևավորված խաղաղությունը։

bottom of page