Հայտնի է՝ մինչև երբ Լեհաստանում կմնան օտարերկրյա զորքերը
Ուկրաինային սահմանակից Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան թույլ է տվել ամերիկյան, բրիտանական և կանադական զորքերին մնալ երկրում մինչև մայիսի 31-ը. գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լեհաստանի նախագահի հրամանագիրը։
Լեհաստանում ժամանակավորապես գտնվում են մինչև 6,5 հազար ամերիկացի զինվորներ և քաղաքացիական անձինք, մինչև 700 բրիտանացի զինվորականներ և քաղաքացիական անձինք և 350 կանադացի զինծառայողներ։ Նրանց թույլատրվել է երկրում մնալ իրենց սպառազինության, տեխնիկայի և մարտական միջոցների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ զինվորականները, որոնք վերջերս էին ժամանել Լեհաստան, օրերս զորավարժություններ են անցակցրել Ուկրաինայի հետ սահմանին։ Համատեղ վարժանքներին մասնակցել են լեհական բանակի 18-րդ մեխանիզացված դիվիզիայի և ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականները։ Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ամրապնդումն է։