Լեհաստանի Սենատը միաձայն ընդունել է Ուկրաինային սատարելու մասին բանաձևը
Լեհաստանի Սենատը (Վերին պալատ) միաձայն ընդունել է Ուկրաինային սատարելու մասին բանաձևը. հաղորդում է Wnp.pl հարթակը: Այդ փաստաթղթի համար քվեարկել է 92 սենատոր:
«Այսօր, երբ Ուկրաինան կանգնած է մահացու սպառնալիքի՝ հերթական ներխուժման վտանգի առջև, հատկապես կարևոր է, որ Լեհաստանի Հանրապետության իշխանությունները հուսալի կերպով աջակցեն մեր հարևանին: Առանց անկախ Ուկրաինայի չկա անվտանգ Լեհաստան», - նշվում է բանաձևում: