top of page

Լեհաստանի վարչապետը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին


Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին դեկտեմբերի 10-ին վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ եվրոպական երկրների հետ Մոսկվայի հետագա փոխհարաբերությունների հետ կապված։


«Ռուսաստանը պետք է որոշի՝ Եվրոպայի հե՞տ է, թե՞ Եվրոպայի դեմ», - հայտարարել է Մորավեցկին la Repubblica պարբերականի հետ հարցազրույցում։


Ինչպես կարծում է Լեհաստանի վարչապետը՝ Ռուսաստանն ուսումնասիրում է թույլատրելի սահմանները և ցանկանում պառակտել Եվրոպան։


«Զիջումների ժամանակն ավարտվել է։ Կոշտ քաղաքականության հանդեպ մենք պետք է ունենանք կոշտ պատասխան՝ կոշտ պատժամիջոցների տեսքով», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը։


Բացի այդ, նրա խոսքով՝ Արևմուտքը չպետք է թուլություն դրսևորի՝ համաձայնելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման, որը կդառնա Կենտրոնաարևելյան Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի տիրապետության խորհրդանիշ և գործիք։

1/1808
bottom of page