top of page

«Մեզ տանում է փակուղի». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևի» մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։


Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելն ազդեցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության վրա, Լավրովն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել այս հարցի շուրջ։

1/1788
bottom of page