Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի Արցախի կարգավորման հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ նոյեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկի Արցախում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցը։
«Նախատեսվում է անդրադառնալ ԵԱՀԿ աջակցությանը Արցախում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան քննարկումներին կազմակերպության միջնորդության հարցին: Նախատեսվում է քննարկել կազմակերպության հնարավոր դերը Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցելու հարցում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: