top of page

«Համոզված եմ, որ դա չի ստացվի, քանի որ ոչ ոք դա նախկինում չի կարողացել անել». Լավրով

Արևմտյան երկրների նպատակները՝ թուլացնել Ռուսաստանը և թույլ չտալ, որ նա դուրս գա միջազգային ասպարեզ որպես անկախ ուժ, չեն իրականացվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկատվոթյունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չի վերաբերում ուկրաինացի ժողովրդի շահերին, դա կանխում է, ինչպես նրանք կարծում են, որ Ռուսաստանը որպես անկախ ուժ պահպանվի միջազգային ասպարեզում: Մեր պետության պատմությունն ավելի լուրջ փուլեր է ունեցել: Մեր դերը, մեր տեղը միջազգային ասպարեզում մեր մյուս «գործընկերների» մոտ, ինչպես մենք հեգնանքով ենք անվանում, արթնացրել է Ռուսաստանը թուլացնելու ցանկությունը։ Համոզված եմ, որ դա չի ստացվի, քանի որ ոչ ոք դա նախկինում չի կարողացել անել»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով` արևմտյան երկրներն ասում են` «աշխարհակարգը պետք է հիմնված լինի մեր կանոնների վրա»:

1/1812
bottom of page