top of page

Մոսկվան անհանգստացած է Կիևի ռազմատենչ հռետորաբանությամբ․ Լավրով


Ռուսաստանն անհանգստացած է Կիևի շարունակվող ռազմատենչ հռետորաբանությամբ և Ուկրաինա զենքի մատակարարմամբ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք շարունակում ենք կողմ լինել նրան, որ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, և այս առումով մեզ չեն կարող չանհանգստացնել Կիևի վարչակարգի շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը, այն զենքով լցնելու շարունակական գործողությունները։ Շարունակվում են նաև փոխհրաձգությունները, որոնք նախաձեռնվում են Կիևի վարչակարգի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների հետ սահմանին», - ասել է Լավրովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

1/1815
bottom of page