top of page

«Պատերազմը հեռու է ավարտից». Լավրովը՝ Դոնբասի մասին


Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։


«Ուկրաինայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտվելուց։ Երկրի իշխանությունները չեն պատրաստվում քայլեր ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը լուծելու համար՝ Մինսկի անվիճելի միջոցառումների փաթեթի հիման վրա»,-ասել է Լավրովը:


Նա նշել է, որ Կիևի ռազմատենչ նկրտումներին աջակցում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ՝ զենք մատակարարելով Ուկրաինային և այնտեղ ուղարկելով իրենց ռազմական մասնագետներին։


Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համակարգված կերպով Ուկրաինան վերածում են Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի, որտեղ կառուցում են իրենց բազաները և օգտագործում են նրա տարածքը զորավարժություններ անցկացնելու համար։


Միաժամանակ ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան բոլոր միջոցները կձեռնարկի Դոնբասում բնակվող հարյուր հազարավոր ռուսաստանցիներին պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար։ Նա նշել է, որ Կիևը համարժեք պատասխան կստանա բոլոր տեսակի ռազմական սադրանքներին։


«Ինչ վերաբերում է Դոնբասի բնակիչներին, որտեղ ապրում են մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց պաշտպանելու համար: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել ուկրաինական ներքին հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար», - ասել է նախարարը։

bottom of page