Ժնևում մեկնարկել են Լավրովի և Բլինքենի բանակցությունները (տեսանյութ)
Ժնևում մեկնարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, որոնց, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն անվտանգության երաշխիքների հարցերը:
Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները Ժնև են ժամանել նախօրեին։ Սպասվում է, որ բանակցությունները կտևեն մի քանի ժամ, որից հետո Լավրովն ու Բլինքենը առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։ Դրանից հետո նախատեսված է նրանց հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ, ով զբաղեցնում է նաև երկրի արտգործնախարարի պաշտոնը։