Հայտնի է՝ ինչ են քննարկելու Լավրովն ու Բլինկենը այսօր Ժնևում
Այսօր Ժնևում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես սպավում է, քննարկումների գլխավոր թեման կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։
Բլինկենն արդեն հայտարարել է, որ հանդիպման չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը ռուսական փաստաթղթերին։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է քննարկեն ընթացիկ իրավիճակն ու տեսնեն՝ կա՞ արդյոք դիվանագիտության ու երկխոսության համար հնարավորություն։
Մոսկվայում իրենց հերթին հայտնել են, որ ժնևյան շփումների ժամանակ նախատեսվում է հստակեցնել հնարավոր հետագա քայլերը։
Բլինկենը գերմանական ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ բանակցություններից բեկում չի ակնկալում, հուսով է լսել, թե ինչ եզրահանգման է եկել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ նախորդ խորհրդակցությունների արդյունքներով։