top of page

Վթար Կուզբասի ածխահանքում․ կա 40 տուժած


ՌԴ Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում գտնվող «Листвяжная» ածխահանքում ծխարձակման հետևանքով տուժել է 40 մարդ. այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։


ՌԴ ԱԻՆ հաղորդմամբ՝ հանքում գտնվել է 287 մարդ։


Ծխարձակումը տեղի է ունեցել 250 մետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր լինել անվտագության տեխնիկայի խախտումը։


Մարզային դատախազությունը փաստի առթիվ ստուգումներ է սկսել։

bottom of page