top of page

Կրկին խոսել են Պուտինն ու Ալիևը․ այս անգամ ինչ են քննարկել


Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը։


Հաղորդվում է, որ, հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցն Ուկրաինա, քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։


Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։


Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։

bottom of page