Վրաստանում կարող են հայտնվել կրիպտոարժույթի բորսաներ. Ղարիբաշվիլի
Վրաստանի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը արժանացել է մայնինգի առաջատար առաջնրդների ուշադրւթյանը:
Վրաստանում Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի հայտնվելու հարցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի ժամանակ քննարկել է Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի (FTX Crypto Derivatives Exchange) հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդի հետ։
«Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների ածանցյալների ֆոնդային բորսայի գործունեության ընդլայնման համար մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- Twitter-ում գրել է վարչապետը։
Կրիպտոարժույթների մայնինգը Վրաստանում վերջին տարիներին համարվում է տարածված գործունեություն:Քեմբրիջի այլընտրանքային ֆինանսների կենտրոնի (CCAF) է 2018 թվականին հրապարակված հետազոտության համաձայն, Վրաստանը աշխարհում երկրորդ տեղում է կրիպտոարժույթների մայնինգի վրա ծախսված էլեկտրաէներգիայի քանակով։ Իսկ երկրում վիրտուալ արժույթի արդյունահանման համար ծախսվել է 60 մեգավատ էլեկտրաէներգիա։