top of page

Կրեմլից արձագանքել են Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում կազմակերպելու՝ Էրդողանի առաջարկին


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:


«Մենք ողջունում ենք յուրաքանչյուր երկրի ջանքերը, որը կարող է օգնել կարգավորել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Հիմնական տարաձայնությունները կապված են Մինսկի համաձայնագրերի իրագործման ընթացքի հետ: Եթե Թուրքիան կարողանա նպաստել դրանց առաջընթացին, ապա դա կարելի է միայն ողջունել: Հանդիպման անցկացման վայրը երկրորդական է»,- gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը հրավիրել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ բանակցություններ վարելու Թուրքիայում և հարթելու տարաձայնությունները:

bottom of page