top of page

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը



Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 842 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 777 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 34 000 թեստ, այստեղից 21 147-ը արագ, իսկ 12 853-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 11.3 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7.45 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8.17 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 959 814 դեպք, որից 912 443 հիվանդ ապաքինվել է, 14 187-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 551 413 պատվաստում, օրական՝ 5 001։


Կարանտինի ռեժիմում է 51 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 418 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1 493 քաղաքացի: Երեկ, հունվարի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 622 նոր դեպք, ապաքինվել է 1 126 պացիենտ, մահացել 28 մարդ:



bottom of page