top of page

Հազարավոր ուղևորներ մնացել են զբոսաշրջային նավի վրա՝ COVID-19-ի բռնկման պատճառով


Aida Nova զբոսանավի մոտ 3000 ուղևոր Ամանորի գիշերն անցկացրել է Լիսաբոնում չնախատեսված կանգառում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հունվարի 1-ին հայտնել է DPA գործակալությունը։ Ուղևորությունը նախատեսված Ատլանտյան օվկիանոսի Մադեյրա կղզու Ֆունշալ նավահանգստի վրայով, որտեղ զբոսաշրջիկները դիտելու էին ամանորյա հրավառությունը, սակայն նավը տեղ չի հասել։ Լիսաբոնի նավահանգստի տնօրեն Դիոգո Բրանկոն ասել է, որ Aida Nova-ի անձնակազմի 1353 անդամներից 52-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Անձնակազմի անդամները, որոնց մոտ հայտաբերվել է COVID-19-ը, տեղափոխվում են ափ՝ Լիսաբոնի իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում: Նրանք ունեն հիվանդության ընթացքի մեղմ ախտանիշներ։

2844 զբոսաշրջիկների շրջանում հիվանդության դեպք չի գրանցվել։

Ինչպես նշել է Aida Cruises օպերատորը, դեռ պարզ չէ, թե երբ նավը կշարունակի իր ճանապարհորդությունը դեպի Կանարյան կղզիներ։



1/1815
bottom of page