Երբ կավարտվի պանդեմիան․ ԱՀԿ-ն ժամանակ է նշել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը կարծում է, որ 2022 թվականը կդառնա պանդեմիայի ավարտի տարի, որն արդեն ողջ աշխարհում խլել է ավելի քան 5․6 մլն մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մասնագետները հույս են դնում երկրորդ և երրորդ սերնդի պատվաստանյութերի մշակման, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների և բժշկության ոլորտում այլ նորարարությունների զարգացման վրա։
«Հուսով ենք, որ հիվանդությունը կդառնա համեմատաբար թեթև, և մենք կկարողանանք այն հեշտությամբ բուժել»,-ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով գլխավոր փորձագետ Մայք Ռայանը։