Աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքը։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նախկինում չեն հաղորդվել COVID-19-ի օմիկրոն շտամով վարակվելու հետեւանքով մահվան դեպքերի մասին։
Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ եւ հեշտ է տարածվում մարդկանց շրջանում։ Նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ապաքինվել են COVID-19-ից, այս շտամով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան դելտա շտամով: Այնուամենայնիվ, դեռեւս չկա որեւէ ապացույց, որ նոր շտամն ավելի վտանգավոր է կամ ավելի մահացու, քան կորոնավիրուսի նախորդ շտամները։
Հիշեցնենք, որ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը կհայտնվի 2022 թվականի մարտին: Մինչ այդ մասնագետները կոչ են անում նոր շտամից պաշտպանվելու համար ստանալ պատվաստանյութի երրորդ՝ բուստերային դեղաչափը։