Կոլումբիայում առգրավվել են թմրամիջոցների՝ այս տարվա ամենամեծ խմբաքանակը
Կոլումբիայի Նարինո նահանգում՝ Էկվադորի հետ սահմանի մոտ, նոյեմբերի 23-ին առգրավվել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ 10 տոննա կոկաին, որն առգրավված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է այս տարի. այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին։
Բացի դրանից, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում լուծարվել է երկու նարկոլաբորատորիա։
Ավելի վաղ կոլումբացի զինվորները Կարիբյան ավազանում կալանել էին նավ՝ բեռնված 80 մլն դոլար արժողությամբ 2,4 տոննա կոկաինով։