top of page

Կրակոցներ` Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դալար գյուղում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ժամերի ընթացքում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Ոստիկանները մեկնում են Դալար գյուղ և տեղում ճշտում են, որ այդ օրը՝ գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Արա Կարապետյանը Հ․ Մանուկյան փողոցի 94 հասցեի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել. բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վնասը եղել է նյութական։Տեղում փաստերի ճնշման և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ոստիկաններին խոստովանել է, որ կրակոցները ինքն է արձակվել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել, որի ժամանկ ինքը կրակոցներ է արձակել, իսկ հետո վախեցել է և ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում։ Ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ։Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ։


bottom of page