Կիպրոսը խստացրել է մուտքի կանոնները զբոսաշրջիկների համար
Կիպրոսը խստացրել Է մուտքի կանոնները ճանապարհորդների համար. հունվարի 4-ից բոլոր ուղեւորները, անկախ պատվաստումից, պետք Է ՊՇՌ-թեստ հանձնեն թռիչքից 48 ժամ առաջ: Համապատասխան որոշումն ընդունել Է կղզի պետության նախարարների խորհուրդը: Որոշումը կգործի մինչեւ հունվարի 15-ը:
«Հունվարի 4-ին ժամը 23:00-ից 12-ից բարձր տարիքի այն ուղեւորները, որոնք ժամանում են Կիպրոսի Հանրապետություն, պետք Է ՊՇՌ-ի լաբորատոր հետազոտություն անցնեն թռիչքից 48 ժամ առաջ: Որոշումը տարածվում Է բոլոր ուղեւորների վրա, անկախ այն բանից, թե նրանք ավելի վաղ ստացել են պատվաստում, թե ոչ»,-հաղորդել Է Կիպրոսի առողջապահության նախարարությունը:
Այդ պահանջը կիրառվում Է նաեւ այն ուղեւորների նկատմամբ, որոնք ճանապարհորդելու են հունվարի 4-ին կամ ավելի ուշ եւ Կիպրոս թռիչքի քարտը (CyprusFlightPass) լրացրել են մինչեւ հունվարի 4-ը՝ 48 ժամվա ընթացքում, ճշտում Է առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ պահանջվում Էր վիրուսի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից առաջ 72 ժամվա ընթացքում:
«Հիշեցնենք, որ ժամանելուց հետո բոլոր ուղեւորները, անկախ պատվաստումից, անցնում են ՊՇՌ-ի լաբորատոր հետազոտություն, դրա արժեքը վճարում Է ուղեւորը»,-նշում Է նախարարությունը:
Ուղեւորները, բացառությամբ պատվաստանյութի բուստերային չափաբաժին ստացած անձինք, պետք Է նաեւ COVID-19-ի հակագենի հայտնաբերման Էքսպրես-թեստ հանձնեն ժամանման պահից սկսած 72 ժամվա ըթնթացքում: Դա վերաբերում Է բոլոր այն երկրներից ժամանող ուղեւորներին, որոնց թույլատրված Է մուտքը Կիպրոս: Բացի Եվրամիության անդամ երկրներից, փոքր պետություններից (Անդորա, Մոնակո, Վատիկան, Սան Մարինո) եւ Շենգենյան գոտու անդամներից (Շվեյցարիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվետա), կարող են Կիպրոս մուտք գործել մի շարք երրորդ երկրներ, որոնց թվում Ռուսաստանն Է:
Կիպրոսը սանիտարական միջոցները խստացնում Է համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով. կղզում վերջին օրերին կտրուկ ավելացել Է ախտահարվածների թվաքանակը, քանի որ տարածվում Է օմիկրոն շտամը: Կիպրոսում այժմ պարտադիր Է պաշտպանիչ դիմակների օգտագործումը հաստատություններում եւ փողոցում: Մուտքը գիշերային ակումբներ, բանկետներ եւ հարսանիքներ թույլատրվում Է միայն պատվաստված անձանց եւ միայն բացասական թեստի առկայությամբ: Այցելուները պետք Է նստեն, պարերն արգելված են, հաղորդել Է РИА Новости-ն: