Search
Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
- Armen Sukiasyan
- Nov 20, 2022
- 1 min read

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել է, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ Կիպրոսի նախագահին մի քանի օր առաջ, նա այն ընդունել է ուրբաթ առավոտյան, այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից՝ 2022 թվականի հունվարի 11-ից»,- հայտնել է Քրիստոդուլիդիսը։