top of page

Կիև է ժամանել ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ևս 2 ինքնաթիռ


Կիև է ժամանել ևս 2 ինքնաթիռ` բեռնված ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ. հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում՝ նշելով, որ սպառազինության կազմում ներառված են հակատանկային հրթիռային Javelin համալիրներ։


Ուղարկված բեռի քաշը կազմում է մոտ 130 տոննա։


Ռեզնիկովի խոսքով՝ սա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա ուղարկված 15-րդ ինքնաթիռն է։ Ընդհանուր առմամբ մատակարարվել է ավելի քան 1200 տոննա օգնություն։ Նախարարը հայտնել է, որ մատակարարումները շարունակվելու են։

bottom of page