Ղազախստանում ցուցարարներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում
Ղազախստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել զանգվածային ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ՝ «անկարգություններ» և «ահաբեկչական գործողություններ» հոդվածներով. հայտնում է Ղազախստանի ORDA պորտալը։ Նաև երկրում ստեղծվել է միջգերատեսչական քննչական խումբ՝ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ քրեական գործեր վարելու համար։
Ղազախստանում ցուցարարներին սպառնում է ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նրանք կարող են զրկվել նաև Ղազախստանի քաղաքացիությունից։