top of page

Հայաստանը քննարկում է Հնդկաստանից բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավման հարցը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 8, 2024
  • 1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC («National Skill Development Corporation») International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպմանը ներկայացվել է NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի  ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

bottom of page