top of page

«Դա կլինի Ուկրաինայի վերջը». Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ ամբողջ օգնությունը այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Նրա խոսքը մեջբերում է DPA գործակալությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն:


Բերբոքը կարծում է, որ հակառակ դեպքում «դա կլինի Ուկրաինայի վերջը»: 


Սեպտեմբերի 17-ին Աննալենա Բերբոկը հայտարարեց առաջիկա ձմռանը Ուկրաինային 100 միլիոն եվրո հատկացնելու մասին: Նա Կիևին աջակցելու համար նոր միջոցների հատկացումը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը ծրագրում է հարվածների ձմեռային շարք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի ուկրաինացիների կյանքը դառնա անտանելի և հնարավորինս սարսափելի:

bottom of page