top of page

Կերկարաձգվե՞ն դպրոցական արձակուրդները



Հայաստանում գրիպի նոր տեսակով պայմանավորված՝ հոսպիտալացվել է 595 քաղաքացի, 95%-ը՝ մինչև 18 տարեկան։ Այդ մասին հայտարարել էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ։


«Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները նրանք են։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։ Եվ հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում նաև որոշակի նվազման տեմպ կգրանցենք»,- նշեց նախարարը։


Հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածումը դպրոցականների շրջանում՝ MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ՝ պարզելու՝ հնարավոր է արդյոք երկարաձգվեն դպրոցական արձակուրդները, ինչին նա պատասխանեց․ «Արձակուրդները ներկա պահին չեն երկարաձգվելու, ուսումը շարունակվելու է նախարարի կողմից հաստատված ուսումնական պլանով։ Երկուշաբթի օրվանից դասապրոցեսները կսկսվեն: Արձակուրդի մեջ կմնան միայն առաջին և երկրորդ դասարանցիները, որոնց արձակուրդը նույնպես նախատեսված է ուսումնական պլանով»։

Մերի Գևորգյան

bottom of page