Կառավարությունը երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի կառավարությունը երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին։ ԱԴ ռեժիմը մտցվել էր անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Այն երկարաձգվել է եւս երեք ամսով եւ կգործի մինչեւ մայիսի 10-ը։ Այդ որոշումն ընդունվել է երեքշաբթի հանրապետության կառավարության նիստում։
Հաշվի առնելով երկու երկրների սահմանին անօրինական միգրացիայի հետ կապված դեռեւս լարված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է մինչեւ մայիսի 10-ը երկարաձգել արտակարգ դրությունը երկրի Լուձենի, Կրասլավի, Աուգշդաուգավի շրջաններում եւ Դաուգավպիլս քաղաքում, հայտնում է տեղական LETA գործակալությունը։