Կանադական զորքերը տեղաբաշխվել են Ուկրաինայում
Կանադայի պաշտպանության նախարար Անանդը հայտարարել է Ուկրաինայում Դնեպրից արևմուտք գտնվող զորքերի տեղակայման մասին: Նրա խոսքերով Ուկրաինայում տեղակայված կանադական զորքերը տեղափոխվել են Դնեպր գետից դեպի արևմուտք, քանի որ իրավիճակը սրվում է երկրի շուրջը։
«Մեր կանադական ուժերը, օրինակ, շարժվել են Դնեպր գետից դեպի արևմուտք, և մենք կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցառումներ մեր կանադական ուժերի անվտանգությունն ապահովելու համար»,- այս մասին Անանդը հայտարարել է Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Գրում է Globe and Mail-ը։
ՊՆ ղեկավարի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե երբ և ինչու է տեղաբաշխման որոշում կայացվել։
Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու Ռուսաստանին վերագրվող ծրագրերը կտրականապես հերքում են Մոսկվայում և անընդհատ հայտարարում են, որ ոչ մեկին չեն սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։